Not Selected

Դեպի Վանաձոր՝ խաղալու և հաղթելու համար

26/11/2019

Not Selected

7 ամիս անց՝ գավաթային խաղ Վանաձորում

Նոյեմբերի 27-ին Երևանի «Ուրարտուն» կմեկնի Վանաձոր, որտեղ կանցկացնի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումը «Լոռի» ակումբի դեմ:

Չկայացած կիսաեզրափակիչը

Նախորդ մրցաշրջանում գավաթի խաղարկությունից մեր թիմը դուրս էր մնացել նույն մրցավայրում` Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում: Երևանում կայացած առաջին խաղում գրանցվել էր 0-0 հաշիվը, և եզրափակչի մասնակիցը պետք է որոշվեր պատասխան մրցավեճում: Սակայն մեր ակումբի բողոքարկումից հետո այդ խաղին ՀՖՖ-ն նշանակել էր մի մրցավարի, որը խայատառակ կերպ էր սպասարկել դրանից առաջ տեղի ունեցած «Փյունիկի» դեմ առաջնության հանդիպումը: Չնայած խաղի արժեքին և սեփական մարզադաշտում գավաթի եզրափակիչ անցկացնելու հեռանկարին` որոշում կայացվեց չմասնակցել խաղին`այդ կերպ արտահայտելով ակումբի դժգոհությունը:

Գավաթային  հաղթանակով երկրպագուներին ուրախացնելու նոր հնարավորություն

Այսպիսով, յոթ ամիս անց, վիճակահանության բերումով, «Ուրարտուն» հնարավորություն է ստացել կրկին գավաթային խաղում Վանաձորում հանդիպել «Լոռիին»: Արդեն նոր մարզչի՝ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ մեր թիմը խաղադաշտում կփորձի արդարացնել ակումբի երկրպագուների հույսերը և դուրս գալ հաջորդ փուլ:

Մնում է հուսալ, որ ՀՖՖ-ն որոշում չի կայացնի Վանաձոր գործուղել նույն մրցավարական անձնակազմին: