Not Selected

ԹԱՅՄՈՒՐԱԶ ՏՈԲՈԵՎԸ ՀԵՌԱՑԱՎ «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ»

13/07/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ռուս կիսապաշտպան Թայմուրազ Տոբոևը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Ակումբը շնորհակալություն է հայտնում Տոբոևին ակումբի կազմում ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Հավելենք, որ Տոբոևը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Թիմի կազմում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր պաշտոնական 2 հանդիպման: