Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉՆ ՈՒ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ

30/05/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մեկնել էին Հայաստանից՝ վերադարձել են։

Հայաստանում է նաև թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, այժմ նա գտնվում է ինքնամեկուսցման մեջ։

Հայաստան վերադարձած ֆուտբոլիստները նույնպես մեկուսացված են։ Ինքնամեկուսացման համար պահանջվող ժամանակն անցկացնելուց հետո միայն նրանք կվերսկսեն մարզումները և կմիանան ընդհանուր խմբին։