Not Selected

N152 դպրոցի աշակերտները՝ «Ուրարտու» մարզահամալիրում

19/09/2019

Not Selected

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ուրարտու» ՖԱ-ն սկսում է լայնամասշտաբ համագործակցության ծրագիր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցների հետ։ Այսուհետ աշակերտները հնարավորություն կունենան իրենց ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացնել «Ուրարտու» մարզահամալիրում։ Բոլոր գործընկեր դպրոցներում կստեղծվեն Ուրարտու ՖԱ-ի անկյուններ, այնտեղ կլինեն ակումբի թիմի ֆուտբոլիստների լուսանկարները, շարֆեր և այլ ատրիբուտիկա, ակումբի գույների, լոգոտիպի և զնանիշանի հետ կապված։

Այսօր տրվեց ծրագրի մեկնարկը, մեր մարզաբազա այցելեցին 152-րդ դպրոցի աշակերտները, ովքեր նախ ծանոթացան մարզաբազայի հարմարություններին և ենթակառուցվածքներին, այնուհետև անցկացրեցին իրենց ֆիզկուլտուրայի դասը։ Երեխաները` ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ուղեկցությամբ շրջեցին մարզաբազայում, հանդիպեցին «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինին և թիմի ավագ Արամ Բարեղամյանին։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ծրագիրը լինելու է շարունակական և ընդլայնելու է իր սահմանները։ Ինչպես նաև պարբերաբար կազմակերպվելու են ֆուտբոլային մրցաշարեր դպրոցականների միջև։