Not Selected

ՓՈԽՎԵԼ Է «ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԸ  

03/03/2020

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման կոմիտեն տեղեկացնում է, որ հանդիպումների հեռարձակման նկատառումներից ելնելով փոխվել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ուրարտու» - «Նոա» առաջին հանդիպման ժամը։

17։30-ի փոխարեն հանդիպումը կմեկնարկի ժամը 18։00-ին։

Հավելենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ուրարտու» - «Նոա» առաջին հանդիպումը կկայանա մարտի 11-ին՝ «Ուրարտու» մարզադաշտում։ Իսկ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 22-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի 14։15-ին։