Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 2 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ԸՆԴԳՐԿՎԵԼ է VNEWS-Ի ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

03/06/2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրից հետո VNews-ը հերթական անգամ կազմել է տուրի խորհրդանշական հավաքականը: «Ուրարտուի» 2 ֆուտբոլիստ՝ դարպասապահ Արսեն Բեգլարյանը և կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը նույնպես ընդգրկվել են այդ հավաքականում:

Հավելենք, որ 19-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության էր հասել «Գանձասար-Կապանի» նկատմամբ։ Միակ գոլն այդ խաղում հեղինակել էր Հակոբ Հակոբյանը։

Ստորև ներկայացնում ենք Vnews.am-ի կազմած 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։