Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» 1-0

01/06/2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Գանձասար-Կապանին»։ Ալեքսանդր Գրիգորյանը ճիշտ է, արդեն Հայաստանում է, բայց գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Այս անգամ էլ թիմի խաղը տեխնիկական գոտուց ղեկավարում էր Արսեն Պետրոսյանը։ 

Հանդիպման հենց մեկնարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները աչքի ընկնելու շատ լավ հնարավորություն ունեցան։ Արամ Բարեղամյանը հեռու տարածությունից հարված կատարեց, բայց կապանյան թիմի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հետմղեց գնդակը։ 29-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը գոլ խփելու 100 տոկոսանոց պահ ունեցավ, սակայն երկու անգամ էլ վրիպեց։

Մինչև ընդմիջում տանտերերը բացեցին հաշիվը։ 35-րդ րոպեին ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո Հակոբ Հակոբյանը քողարկված հարվածով անակնկալի բերեց կապանյան թիմի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին՝ 1-0։ Հակոբյանը խփեց ընթացիկ առաջնությունում իր երկրորդ գոլը։ Թիմերը գնացին ընդմիջման հենց այդ հաշվի ներքո։

Երկրորդ խաղակեսն էլ բավականին դիտարժան ստացվեց։ Մեկնարկում «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցնելու շատ լավ հնարավորություն ունեցան, բայց Գեղամ Հարությունյանի հարվածից հետո գնդակը հետմղվեց դարպասաձողից։ Խաղի վերջնամասում երկու թիմերն էլ աչքի ընկնելու մի շարք հնարավորություններ ունեցան, բայց նոր գոլեր չգրանցվեցին։ «Ուրարտու» - «Գանձասար-Կապան» 1-0։

«Ուրարտու» - «Գանձասար-Կապան» 1-0

1-0 Հակոբ Հակոբյան (35')

«ՈՒՐԱՐՏՈՒ»  24․ Արսեն Բեգլարյան, 6․ Էբերտ (93. Սեմյոն Սինյավսկի 79՛), 30․ Էդվարդ Կպոդո, 8․ Յուրիցա Գրգեց, 25․ Ռուբեն Ռամիրես, 5․ Հակոբ Հակոբյան, 7․ Արամ Բարեղամյան (ա), 10․ Կարեն Մելքոնյան, 29․ Պիտեր Մուտումոսի, 78․ Գևորգ Տարախչյան (14. Ջոզեֆ Սանդեյ 59՛), 28․ Աբրահամ Պորտուգալյան (91. Մարկո Բրտան 59') 

Պահեստայիններ․ 1․ Նարեկ Հովհաննիսյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 4․ Արսեն Եղիազարյան, 33․ Արսեն Սադոյան, 26․ Ռեդա Բելասեն, 14․ Ջոզեֆ Սանդեյ, 88․ Վահագն Այվազյան, 93․ Սեմյոն Սինյավսկի, 21․ Էրիկ Պետրոսյան, 91․ Մարկո Բրտան, 20․ Ռուբեն Եսայան։

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» 12․ Գրիգոր Մելիքսեթյան, 3․ Համլետ Ասոյան, 8․ Նարեկ Ասլանյան (11. Աշոտ Ադամյան 76՛) 9․ Գևորգ Նռանյան (ա), 10․ Արթուր Գրիգորյան (6. Ուբեյմար Անգուլո 76՛), 14․ Էմիլ Եղիազարյան (65․ Ջունիոր Պոնտես 53՛), 15․ Աննան Մենսահ, 22․ Գեղամ Հարությունյան, 27․ Կարիմ Նիկիեմա, 28․ Ալեքսանդր Հովհաննիսյան, 77․ Դավիթ Մինասյան (94․ Անդրանիկ Քոչարյան 53՛)

Պահեստայիններ 1․ Գևորգ Կասպարով, 13․ Արման Մելիքսեթյան, 6․ Ուբեյմար, 7․ Վարդան Պողոսյան, 11․ Աշոտ Ադամյան, 17․ Գրիգոր Աղեկյան, 19․ Վասպուրակ Մինասյան, 21․ Աշոտ Քոչարյան, 65․ Ջունիոր դե Սուոսա Պոնտես, 94․ Անդրանիկ Քոչարյան։