Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»․ ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՎԱՐԸ

29/05/2020

ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի հանդիպումների մրցավարների ու պատվիրակների անունները։

«Ուրարտու» - «Գանձասար-Կապան» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Վարդան Մանուկյանը, հանդիպման պատվիրակը Աննա Թադևոսյանն է։

Հավելենք, որ Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Ուրարտու» - «Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա հունիսի 1-ին «Ուրարտու» մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների։