Not Selected

ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ՆՈԱՅԻՑ»

22/09/2020

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Նոային»։ Հանդիպումը հաջող ընթացք չունեցավ «Ուրարտուի» համար։ Առաջին խաղակեսի վերջնամասում «Նոայի» ֆուտբոլիստները երկու գոլ խփեցին ու երկու անգամ էլ աչքի ընկավ Սանա Գոմեշը։ Գվիենա Բիսաուն ներկայացնող ֆուտբոլիստը նախ անկյունայինի խաղարկումից հետո գրավեց դարպասը, իսկ 45-րդ րոպեին էլ աչքի ընկավ հեռու տարածությունից։

Երկրորդ խաղակեսում «Ուրարտուն» փորձեց ինչ-որ կերպ բեկել խաղի ընթացքը, սակայն «Նոայի» ֆուտբոլիստները խփեցին նաև 3-րդ գոլը։ Աչքի ընկավ Բենիկ Հովհաննիսյանը, դնելով հանդիպման վերջակետը։ «Ուրարտու» - «Նոա» 0-3։

Հավելենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ուրարտուն» կհյուրընկալվի Երևանի «Արարատին», այդ հանդիպումը նշանակված է սեպտեմբերի 29-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» 0-3

0-1 Սանա Գոմեշ (40'), 0-2 Սանա Գոմեշ (45'), 0-3 Բենիկ Հովհաննիսյան (76')

ՈՒՐԱՐՏՈՒ»․ 96․ Անատոլի Այվազով, 19․ Եվգենի Օսիպով (ա), 15․ Դմիտրի Գուզ, 5․ Հակոբ Հակոբյան (11․ Գևորգ Տարախչյան 61'), 99․ Ռոբերտ Դարբինյան, 26․ Աննան Մենսահ (8. Մաքսիմ Մաշնյով 79'), 33․ Վիտինյո (20․ Գոռ Լուլուկյան 79'), 30․ Ուգոչուկվու Իվու, 18․ Ալեքսանդր Ռադչենկո (25. Էդգար Գրիգորյան 46'), 88․ Ջեյմս Սանթոս (9. Եվգենի Կոբզար 57'), 12․ Ջոնել Դեսիրե։
Պահեստայիններ՝ 24․ Արսեն Բեգլարյան, 4․ Պավել Ստեպանեց, 25․ Էդգար Գրիգորյան, 17․ Տիգրան Այունց, 16․ Դավիթ Պապիկյան, 8․ Մաքսիմ Մաշնյով, 9․ Եվգենի Կոբզար, 11․ Գևորգ Տարախչյան, 6․ Պիտեր Մուտումոսի, 21․ Էրիկ Պետրոսյան, 20․ Գոռ Լուլուկյան, 23․ Նարեկ Պետրոսյան։
«ՆՈԱ». 77. Վալերիո Վիմերկատի, 5․ Վլադիսլավ Կրյուչկով (ա), 25․ Ալան Տատաև, 4․ Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատ, 92․ Սանա Գոմեշ, 69․ Դենիս Դեդեչկո, 7․ Էդուարդս Էմսիս (8․ Յուրի Գարեգինյան 68'), 10․ Բենիկ Հովհաննիսյան, 57․ Պավել Դեոբալդ (20․ Ալեշանդե Օլիվեյրա 78'), 11․ Արտյոմ Սիմոնյան (94․ Դանու Սպետառու 56'), 15․ Մաքսիմ Մայրովիչ (31․ Դմիտրի Լավրիշև 68')։
Պահեստայիններ՝ 1․ Մաքսիմ Շվագիրև, 13․ Սամվել Հունանյան, 6․ Սոսլան Կագերմազով, 22․ Վարդան Մովսիսյան, 99․ Արման Մկրտչյան, 2․ Վարդան Շախբազյան, 8․ Յուրի Գարեգինյան, 16․ Էլիստանո Չիրո Մանգա, 23․ Արթուր Ստեփանյան, 20․ Ալեշանդե Օլիվեյրա, 94․ Դանու Սպետառու, 31․ Դմիտրի Լավրիշև։