Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է

13/05/2020

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14-ին «Ուրարտուն» պետք է հերթական ստուգողական հանդիպումն անցկացներ մրցելով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Վեստ Արմենիայի» հետ։

Այդ հանդիպումը չեղարկվել է, փոխարենը մայիսի 14-ին «Ուրարտուն» երկկողմանի հանդիպում կանցկացնի։

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը նշանակված է մայիսի 17-ին։ Այդ օրը «Ուրարտուն» ուժերը կչափի «Գանձասար-Կապանի» հետ։