Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ»-2-Ը ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ

10/01/2020

Հունվարի 10-ին մարզումները վերսկսեց նաև «Ուրարատու-2»-ը։ Արամ Հակոբյանի գլխավորած թիմը նախապատրաստական շրջանում 5 ստուգողական հանդիպում կանցկացնի։

Հունվարի 21-ին «Ուրարտու-2»-ը կխաղա «Դիլիջանի» հետ (սկիզբը՝ 12:30), հունվարի 30-ին՝ «Սևանի», փետրվարի 8-ին՝ «Արարատ-Արմենիա-2»-ի, փետրվարի 14-ին՝ «Ալաշկերտ-2»-ի և փետրվարի 21-ին «Արարատ-2»-ի հետ։

Հավելենք, որ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը վերսկսվում է փետրվարի 28-ից։ Տարվա առաջին պաշտոնական խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կմրցի «Մասիսի» հետ։