Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16/05/2020

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Ուրարտու-2»-ը շարունակում է լրջորեն նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։ Արամ Հակոբյանի գլխավորած թիմին միացել են ակադեմիայի ավագ տարիքի թիմերի մի քանի ֆուտբոլիստներ։

Մինչև առաջնության վերսկսումը «Ուրարտու-2»-ը հնարավոր է ստուգողական մեկ հանդիպում անցկացնի։ Այժմ հստակեցվում է մրցակիցը։

Հավելենք, որ նախօրեին՝ ՀՖՖ գործկոմի նիստում հայտնի դարձավ, որ մայիսի 30-ից վերսկսվում է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը։ Նույն օրը «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կընդունի «Շիրակ-2»-ին։

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ուրարտու-2»-ի հերթական մարզման տեսանյութը․