Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ

06/10/2021

Տարբեր տարիքային հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարի ընթացքում «Ուրարտու-2»-ը պատրաստվում է ստուգողական հանդիպումներ անցկացնել: Հոկտեմբերի 7-ին մեր տղաները կմրցեն ակադեմիայի բարձր տարիքային թիմերից մեկի՝ «Ուրարտու-04»-ի հետ: Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում, իսկ մեկնարկը 14:00-ին է:

Հավելենք, որ դադարի ընթացքում թիմը նախատեսում է ևս մեկ հանդիպում անցկացնել: Հոկտեմբերի 11-ին «Ուրարտու-2»-ը ուժերը կչափի «Ալաշկերտ-2»-ի հետ: Հանդիպումը տեղի կունենա «Փյունիկ» մարզադպրոցին կից մարզադաշտում ու կմեկնարկի 12:00-ին:

Ստորև ձեզ ենք ներկայացնում թիմի հերթական մարզման ֆոտոշարքը: