Not Selected

«ՈւՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ

18/05/2020

Նախապատրաստվելով Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերսկսմանը «Ուրարտու-2»-ը ստուգողական հանդիպում կանցկացնի։ Մայիսի 20-ին Արամ Հակոբյանի գլխավորած թիմն ուժերը կչափի «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։

Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 10։45-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։

Խաղը կհեռարձակվի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի յութուբյան ալիքով։