Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԴԻԼԻՋԱՆ»  6-2

21/01/2020

Not SelectedՏարվա առաջին հանդիպումն անցկացրեց նաև «Ուրարտու-2»-ը։ Արամ Հակոբյանի գլխավորած թիմն ուժերը չափեց «Դիլիջանի» հետ։

Առաջին կեսում թիմերը փոխանակվեցին 1-ական գոլով։ «Ուրարտու-2»-ի կազմում աչքի ընկավ Կարեն Մելքոնյանը։

Երկրորդ կեսը գոլառատ ստացվեց։ Խփվեց 6 գոլ։  «Ուրարտու-2»-ի կազմում դուբլ ձևակերպեց Գոռ Լուլուկյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Էրիկ Ղարիբյանը, Ռուբեն Եսայանը և թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը, իսկ «Դիլիջանի» երկու գոլերը խփեց Բոգդան Ռյաբեցը:

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Ուրարտու-2»-ը կանցկացնի հունվարի 30-ին մրցակիցը՝ «Սևանն» է։

 

«Ուրարտու-2» - «Դիլիջան» 6-2

Կարեն Մելքոնյան (12’), 1-1 Բոդգան Ռյաբեց (40՛), 2-1 Էրիկ Ղարիբյան (59՛), 2-2 Բոգդան Ռյաբեց (60՛), 3-2 Ռուբեն Եսայան (67՛), 4-2 Գոռ Լուլուկյան (71՛), 5-2 Գոռ Լուլուկյան (75՛), 6-2 Փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ (79՛)։

 

Ստորև ներկայացնում ենք հանդիպման գոլերը․