Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ

13/08/2020

Օգոստոսի 12-ին «Ուրարտուն» սեփական մարզաբազայում երկկողմանի հանդիպում անցկացրեց։ «Նարնջագույնների» և «Մանուշակագույնների» պայքարն ավարտվեց «Նարնջագույնների» հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գնդակը հեղինակեց Ջոնել Դեսիրեն։

Այս խաղի ընթացքում Ալեքսանդր Գրիգորյանը խաղալու հնարավորություն տվեց նաև երկրորդ թիմի մի շարք ֆուտբոլիստների։

Հավելենք, որ օգոստոսի 14-ին մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան: 1-ին տուրում «Ուրարտուն» կհյուրընկալի Վանաձորի «Լոռիին»։ Այդ խաղը նշանակված է օգոստոսի 17-ին, ժամը 19:00-ին։