Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՍԿՍԵՑ ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

03/07/2020

Եռօրյա հանգստից հետո «Ուրարտուն» վերադարձավ արձակուրդից ու սկսեց նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։ Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական շտաբին է արդեն միացել նախօրեին ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում կայացրած Արամ Բարեղամյանը։ Այսօր նա առաջին անգամ մարզմանը ներկայացել էր մարզչի կարգավիճակով։

«Ուրարտուն» պարապմունքներն անկացնում է սեփական մարզաբազայում։ Նախապատրաստության մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

Ստորև ներկայացնում են մարզման ֆոտոշարքը