Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ 3 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ

07/05/2020

Այս շրջանում «Ուրարտուն» կանցկացնի ընկերական հանդիպումներ։ Նախատեսված է 3 խաղ։ Մայիսի 11-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ուժերը կչափի «Լոկոմոտիվի», մայիսի 14-ին՝ «Վեստ Արմենիայի», իսկ մայիսի 17-ին «Գանձասար-Կապանի» հետ։

Բոլոր հանդիպումները կկայանան «Ուրարտու» մարզահամալիրում։ Անվտանգության նկատառումներից ելնելով նշված հանդիպումները կանցկացվեն փակ՝ առանց հանդիսականների։

Խաղերի ժամերի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։