Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ է «ՓՅՈՒՆԻԿ-ԱՂՋԻԿՆԵՐԻՆ»

24/11/2020

Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 10-րդ տուրի հանդիպումները։ «Ուրարտու-աղջիկներն» արտագնա խաղում վստահ հաղթանակ գրանցեցին «Փյունիկ-աղջիկների» նկատմամբ՝ առավելության հասնելով խոշոր՝ 7-0 հաշվով։ Մեր աղջիկներից 2-ական անգամ մրցակցի դարպասը գրավեցին Հասմիկ Գրիգորյանը, Լուսինե Կոստանյանը և Միլենա Սայադյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարիաննա Վարդանյանը։ 

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը Քնարիկ Գրիգորյանի գլխավորած թիմը կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ Կանանց ֆուտբոլի Գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում սեփական դաշտում մրցելով «Հայասայի» հետ։ Խաղի մեկնարկը 14։00-ին է։