Not Selected

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ»-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

12/09/2020

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոր՝ 2020/2021 մրցաշրջանում «Ուրարտու-աղջիկներ» թիմը հանդես է գալու Հայաստանի Կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում։

Առաջնության առաջին տուրը մեկնարկեց այսօր, որի շրջանակում մեր աղջիկները հյուրընկալեցին «Գանձասար-Կապան»-ին ու առավելության հասան 3-0 հաշվով։

Թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Միլենա Սայադյանը, Էմմի Սարգսյանն ու Լուսինե Կոստանյանը։