Not Selected

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ, «ԱՐՄԱՎԻ՛Ր»

20/01/2020

Ավանդույթի համաձայն Ռուսաստանի ազգային լիգան ներկայացնող «Արմավիրը» նախապատրաստական շրջանի փուլերից մեկն անցկացնում է մեր մարզաբազայում։

Հունվարի 19-ին ռուսական ակումբի անձնակազմը ժամանել է Հայաստան, հանգրվանել «Ուրարտու» մարզաբազայում և սկսել ուսումնամարզական հավաքը, որը կընթանա մինչև փետրվարի 2-ը։

Հայաստանում «Արմավիրը» ստուգողական երեք հանդիպում կանցկացնի։ Հունվարի 24-ին՝ «Ուրարտուի» հետ, հունվարի 28-ին՝ «Վանի» հետ, իսկ փետրվարի 1-ին՝ «Ալաշկերտ»-ի հետ։

Արդյունավետ աշխատանք ենք մաղթում մեր ընկերներին։