20 Հոկ. 2024
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 8-րդ տուրում «Ուրարտու-2»-ը տանը մրցեց «Բենտոնտի» հետ և պարտվեց 1-3 հաշվով։ Մեր թիմի կազմից գոլի հեղինակ դարձավ Էրիկ Ասատրյանը, իսկ մրցակցից՝ Ալիու Սուլեյմանը, Շոտա Սագարան և Միկիտա Մարտիենկոն։
Առաջին իսկ րոպեներից «Ուրարտու-2» տիրեց տարածքային և խաղային առավելությանը՝ ստեղծելով մի շարք վտանգավոր պահեր։ Արդեն 7-րդ րոպեին Դավիթ Հարությունյանը հեռահար հարվածով աչքի ընկավ, սակայն մրցակից պաշտպանը վերջին պահեց շեղեց գնդակի ուղղությունը։ Անցավ մի քանի րոպե և կարող էր գոլի հեղինակ դարձնալ արդեն Էմմանուել Դիտու Բուենսին, սակայն նա չկարողացավ եզրափակել աջ եզրից կատարած փոխանցումը։ Գրոհեց մեր թիմը, իսկ «Բենտոնիտը» առաջին իսկ հակագրոհով բացեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ալիու Սուլեյմանը։ Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում «Ուրարտու-2»-ը փորձեց հետ բերել կորցրածը, սակայն գնդակը կա՛մ հեռացնում էին պաշտպանները, կա՛մ էլ հիանալի էր խաղում դարպասապահը։
Ընդմիջումից հետո «Բենտոնիտը» շարունակում էր գերպաշտպանողական ֆուտբոլ ցուցադրել, բայց խաղակեսի առաջին իսկ գրոհով կրկնապատկեց իր առավելությունը։ Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Շոտա Սագարան։ Մեր թիմը շարունակաբար ստեղծում էր վտանգավոր գրոհներ, բայց մրցակցի ֆուտբոլիստների անձնուրաց խաղը թույլ չէր տալիս մեկ գնդակ հետ բերել։ Հանդիպման վերջին րոպեներին «Բենտոնիտը» խփեց նաև երրորդ գոլը իսկ խաղի վերջին դրվագում մեր թիմից Էրիկ Ասատրյանը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց փրկվել պարտությունից չստացվեց։
Այսպիսով, «Ուրարտու-2» 7 խաղից հետո ունի 8 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը։
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԲԵՆՏՈՆԻՏ» 1-3
0-1 Ալիու Սուլեյման (19'), 0-2 Շտա Սագարա (46'), 0-3 Միկիտա Մարտիենկո (90+2'), 1-3 Էրիկ Ասատրյան (90+4')
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»՝ 91․Հայկ Ղազարյան, 11. Էրիկ Ղուլինյան, 10. Դավիթ Հարությունյան, 21.Արսեն Կարապետյան, 34. Էմմանուել Բուենսի, 7. Արամ Հունանյան, 88. Վահե Շափաղաթյան, 18. Ժորա Դադամյան, 9. Նարեկ Ալեքսանյան, 50. Կարեն Ղազարյան, 19. Արթուր Մելիքյան:
Պահեստայիններ՝ 1. Նուբար Գիշյան, 97․ Մխիթար Ումրեյան, 3․ Հայկազ Եղիազարյան, 12․ Արա Ջոլաքյան, 4. Խաչատուր Կիրակոսյան, 17. Արթուր Պողոսյան, 90. Սարգիս Գասպարյան, 30.Արմեն Առաքելյան, 53. Սեյրան Ստեփանյան, 24. Էրիկ Ասատրյան:
«ԲԵՆՏՈՆԻՏ»՝ 1. Հովսեփ Մստոյան, 5. Հովհաննես Գևորգյան (ա), 23, Նորիկ Բարսեղյան, 18. Սարգիս Մուրադյան, 19.Արման Սաղաթելյան, 2. Արամ Սահակյան, 6. Ջի Հոնգվան, 20. Շոտա Սագարա, 28. Ալիու Խամիսու, 3. Տիգրան Խաչիյան, 14. Արտյոմ Կիբա:
Պահեստայիններ՝ 25. Նարեկ Գասպարյան, 4. Ռիչարդ Մինասյան, 38.Սերժ Բալաբեկյան, 9. Լի Չանհի, 26. Արման Մանուչարյան, 15. Անդրանիկ Գրիգորյան, 11. Նարեկ Սարուխանյան, 36. Արսեն Միրզոյան, 35. Գևորգ Հովհաննիսյան, 10. Ռոմիրես Բոչևսկի, 37.Նարեկ Կոստանդյան, 17. Միկիտա Մարտինենկո:
01 Փտվ. 2025
ԽԱՂԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԻ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ«Ուրարտուի» ուսումնամարզական հավաքի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
30 Հնվ. 2025
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ԿԻՊՐՈՍՅԱՆ ՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄՄեր դուստր թիմն արդեն հինգերորդ տարին անընդմեջ անցկացնում է արտասահմանյան հավաք, որի շրջանակում անցկացնում է ստուգողական հանդիպումներ տարբեր երկրների թիմերի հետ, ինչը բացառիկ դեպք է:
30 Հնվ. 2025
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ՝ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԱրաբական Միացյալ Էմիրություններում «Ուրարտուն» շարունակում է իր ուսումնամարզական հավաքը, որի շրջանակում՝ հունվարի 29-ին, անցկացրեց իր առաջին ստուգողական հանդիպումը՝ մրցելով «Ակրոնի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով՝ 0-2 հաշվով։
27 Հնվ. 2025
«ՈւՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ«Ուրարտու-աղջիկների» թիմը շարունակում է նախապատրաստվել 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածին։
20 Հնվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԵՖ ՍԱՆԹՈՍՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի կիսապաշտպան Ալեֆ Սանթոսի հետ։
20 Հնվ. 2025
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ«Ուրարտու-աղջիկներ» թիմին հյուր էին եկել «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միության երեխաները։
20 Հնվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 33 ԱՄՅԱԿԸ1992 թվականի հունվարի 20-ին, հիմնադրվեց «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբը (նախկինում «Բանանց») Սարգիս Իսրայելյանի ջանքերով՝ սկսելով մի ուղի, որը կդառնար հայկական ֆուտբոլի պատմության անբաժանելի մասը։
19 Հնվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԲՐՈՒՆՈ ՄԻՇԵԼՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի հարձակվող Բրունո Միշելի հետ։
17 Հնվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՄԱՔՍԻՄ ՊԱԼԻԵՆԿՈՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոյի հետ։
17 Հնվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱԿԱԴԵՄԻԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ELITE NEON CUP ՄՐՑԱՇԱՐԻՆ«Ուրարտուի» ակադեմիան կրկին կմասնակցի Elite Neon Cup միջազգային մանկապատանեկան մրցաշարին:
16 Հնվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԲՈԼՈՐ ԹԻՄԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼ ԵՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ«Ուրարտու» ակադեմիայի բոլոր թիմերը վերսկսել են մարզումները ձմեռային հանգստից հետո
14 Հնվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԿԱՆՑԿԱՑՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՎԱՔ ԿԻՊՐՈՍՈՒՄՓետրվարի 2-ից 15-ը Կարեն Առաքելյանի գլխավորած թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի Այիա նապա քաղաքում, որտեղ կանցկացնի մի քանի ստուգողական հանդիպումներ։
13 Հնվ. 2025
ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՎԱՔ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՀունվարի 24-ից փետրվարի 14-ը «Ուրարտուի» գլխավոր թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ կանցկացնի նաև մի քանի ստուգողական հանդիպումներ։
10 Հնվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ«Ուրարտու-2»-ը վերադարձել է արձակուրդից և անցկացրել առաջին մարզումը։
09 Հնվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ«Ուրարտուի» գխավոր թիմը վերադարձել է արձարկուդից և անցկացրել է տարվա առաջին մարզումը։
05 Հնվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԼԵՈՆ ՍԱԲՈՒԱ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Ֆուտբոլիստը միացել էր ակումբին 2022 թվականի ամռանը։
17 Դեկ. 2024
ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՄՓՈՓՈՒՄ․ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ԵԼՈՒՅԹՆԵՐԸ2024/25 մրցաշրջանի աշնանային հատվածն ավարտվել է նաև մեր ակումբի դուստր թիմի՝ «Ուրարտուի-2»-ի համար։ Ձեզ ենք ներկայացնում մրցաշրջանի առաջին հատվածի ամփոփումը։
11 Դեկ. 2024
2024/25 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՄՓՈՓՈՒՄ․ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵԼՈՒՅԹՆԵՐԸ«Ուրարտուի» համար ավարտվեց 2024/25 մրցաշրջանի աշնանային հատվածը։ Եկեք միասին ամփոփենք «Ուրարտուի» ելույթները մրցաշրջանի առաջին հատվածում։
09 Դեկ. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ»՝ ԿԱՆԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ․ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՄՓՈՓՈՒՄ«Ուրարտու-աղջիկներ» թիմի համար աշնանային հատվածը ոչ այնքան բարեհաջող սկսվեց։
05 Դեկ. 2024
ԱՐԱ ՋՈԼԱՔՅԱՆ․ «ՄԵՆՔ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԹԻՄԵՐԻՑ ՄԵԿՆ ԵՆՔ»«Ուրարտու-2» թիմի պաշտպան Արա Ջոլաքյանը ամփոփել է ավարտվող տարին, խոսել թիմի ելույթներից, իր վնասվածքից և «Փյունիկ ակադեմիայի» դեմ խաղից։
05 Դեկ. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-«ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ» 1-1․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության հետաձգված՝ 12-րդ տուրի խաղում, որը նաև մեր թիմի համար վերջինն էր 2024 թվականին, «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ մրցեց «Փյունիկ ակադեմիային»։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։