Not Selected

Ի՞ՆՉ ԱՆԵԼ․ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎԸ

17/04/2020

Այս անգամ ժամանակը հետաքրքիր դարձնելու իր խորհուրդներով կիսվում է Անատոլի Այվազովը։ Եկեք ծանոթանանք՝ ի՞նչ ֆիլմեր, խաղեր ու ժամանցի այլ տարբերակներ է առաջարկում «Ուրարտուի» 24-ամյա դարպասապահը։

 

Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ

«Դժվար հարց է։ Ֆիլմերից կառաջարկեմ երկուսը, որոնք կարող եմ միշտ նայել․ դրանք են՝ «Օրինապահ քաղաքացին» և «3 օր փախուստի համար»-ը։ Անպայման դիտեք այս ֆիլմերը» ։ 

 Ի՞ՆՉ ԿԱՐԴԱԼ

«Խորհուրդ եմ տալիս կարդալ Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, այն 20-րդ դարի լավագույն ստեղծագործություններից է համարվում» ։

Ի՞ՆՉ ՍԵՐԻԱԼ ԴԻՏԵԼ

«Մտքիս առաջինը եկավ «Իշխանությունը գիշերային քաղաքում» սեիրալը։ Հենց դա էլ սիրով խորհուրդ կտամ դիտել»։

Ի՞ՆՉ ԼՍԵԼ

«Հիմնականում լսում եմ ընկերներիս ստեղծագործությունները։ Շուտով հասանելի կլինի «Էնդշպիլի» նոր ալբոմը, երկու երգ արդեն դուրս է եկել։ «Xcho»-ի աշխատանքներն էլ խորհուրդ կտամ լսել նա Ամանորին երկու նոր երգ թողարկեց»։

Ի՞ՆՉ ԴԻՏԵԼ YOUTUBE-ՈՒՄ

«"Youtube"-ում հիմնականում հետևում եմ «КраСава» ալիքին, որտեղ հեղինակ Եվգենի Սավինը ցույց է տալիս ամենահետաքրքիրը ֆուտբոլիստների կյանքից ու բացահայտում նրանց ներքին խոհանոցը» ։

Ի՞ՆՉ ԽԱՂԵՐ ԽԱՂԱԼ

«Խաղեր շատ չեմ խաղում, բայց ազատ ժամանակ երբեմն PUBG-ի հեռախոսային տարբերակն եմ նախընտրում»։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

«Մենք առաջին հերթին պետք է հոգ տանենք մեր հարազատների ու մտերիմների մասին։ Առողջությունը միշտ պետք է առաջնային լինի, իսկ մնացածն իմ կարծիքով մոտ ժամանակներս իր տեղը կընկնի։ Բոլորս շատ կարոտել ենք ֆուտբոլը, ուզում ենք վերադառնալ խաղադաշտ, անցնել աշխատանքի և իհարկե ուրախացնել մեր երկրպագուներին հաղթանակներով: Բոլորին ցանկանում եմ առողջություն ու համբերություն։ Քանի դեռ ազատ ժամանակ կա, անցկացրեք այն ընտանեկան միջավայրում»։