Not Selected

ԳՈՌ ԼՈՒԼՈՒԿՅԱՆ․ «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԻՆՁ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍՏԱՆՈՒՄ»

29/01/2021

«Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (0-6) մենք զրուցել ենք թիմի երիտասարդ կիսապաշտպան Գոռ Լուլուկյանի հետ․

 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

«Մեր հավաքն այստեղ շատ լավ է ընթանում, մարզվում ենք ծանր գրաֆիկով, բայց հասկանալի է՝ դա արվում է նրա համար, որ առաջնության ժամանակ մեզ համար ավելի հեշտ լինի։ Պատրաստվում ենք առավելագույն ջանքեր ներդնելով, մի խոսքով, ամեն ինչ իր հունով է ընթանում»։

 
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այս շրջանում ստուգողական խաղերի անցկացումը շատ կարևոր է նախ նրա համար, որպեսզի թիմը տեսնի իր ուժեղ ու թույլ կողմերը, և հետո կարևոր է, որպեսզի խաղաժամանակ ստանան նաև երիտասարդ խաղացողներն ու հնարավորություն ունենան իրենց դրսևորելու։ Ինքս ստանում եմ խաղաժամանակ, փորձում եմ հնարավորինս լավ հանդես գալ ու արդարացնել սպասելիքները»։

 

«ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՈՒ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Լավ հանդիպում ստացվեց, թիմը կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները։ Կարողացա վերջին՝ 6-րդ գոլը խփել, ինչի համար շատ ուրախ եմ և շնորհակալ թիմակիցներիցս, քանի որ գոլը լիովին թիմային լավ համագործակցության արդյունք էր։ Հուսով եմ, այն վստահություն կհաղորդի ինձ ու էլ ավելի լավ կշարունակեմ հանդես գալ»։

 

ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ինչպես տեսաք, թիմը լավ մարզավիճակում է գտնվում, բայց բավարարվել երբեք պետք չէ, աշխատելու ենք ավելի ակտիվորեն ու պատրաստվենք արդեն առաջնության երկրորդ հատվածին»։