Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

14/10/2021

«Ուրարտու» ակադեմիայում հոկտեմբերի 13-ին մեկնարկեց պատանի ֆուտբոլիստների ևս մեկ տարիքային խմբի սելեկցիոն գործընթաց։ Այս անգամ իրենց ֆուտբոլային ունակությունները ցուցադրեցին 2016 թվականին ծնված երեխաները: Մասնակից 37 երեխաները ըստ կատարած վարժությունների ու խաղերում ցուցաբերած ակտիվության գնահատվեցին։ Նրանք կմրցեն նաև երկրորդ փուլով, որից հետո կընտրվեն լավագույնները։ Այն կանցկացվի հոկտեմբերի 15-ին։

Հավելենք, որ այս տարիքային խմբով էլ ավարտվում է սելեկցիոն գործընթացը։