Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԱՆԳԼԻԱՅԻՆ

17/10/2021

Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության որակավորման 13-րդ խմբի առաջին մրցափուլի շրջանակում հանդիպում անցկացրեց Անգլիայի իր հասակակիցների ընտրանու հետ։ Մերոնք մրցակցին զիջեցին 7-0 հաշվով։

«Ուրարտուի» ֆուտբոլիստ Խաչիկ Մարգարյանն ընդգրկված էր թիմի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Մեր մյուս պատանիները՝ Ալիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաշոյանը փոխարինման մտան և խաղադաշտում անցկացրին համապատասխանաբար 33 և 23 րոպե։ Հայկ Ղազարյանը և Արմեն Երանոսյանը պահեստայինների թվում էին։

Հավելենք, որ մեր հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 19-ին՝ մրցելով Սլովակիայի ընտրանու հետ։