Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՍԼՈՎԱԿԻԱՅԻՆ

19/10/2021

Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության որակավորման 13-րդ խմբի երկրորդ մրցափուլում հանդիպեց Սլովակիայի ընտրանու հետ։ Մերոնք մրցակցին զիջեցին 5-0 հաշվով։

«Ուրարտուի» ֆուտբոլիստներ Լևոն Բաշոյանն ու Արմեն Երանոսյանը ընդգրկված էին թիմի մեկնարկային կազմում: Երանոսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանըб իսկ Լևոն Բաշոյանը փոխարինվեց 46-րդ րոպեին։ Մեր մյուս ֆուտբոլիստ Ալիկ Հովհաննիսյանը փոխարինման մտավ՝ խաղադաշտում անցկացնելով 45 րոպե։ Հայկ Ղազարյանը և Խաչիկ Մարգարյանն էլ պահեստայինների թվում էին, սակայն խաղադաշտ դուրս չեկան։

Հավելենք, որ մեր հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 22-ին՝ մրցելով Բելառուսի Մ-17 տարեկանների ընտրանու հետ։