Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ

23/10/2021

Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականն անցկացրեց Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության որակավորման 13-րդ խմբի այս շրջանի վերջին հանդիպումը, որտեղ մրցեց Բելառուսի ընտրանու հետ։ Մերոնք մրցակցին զիջեցին 2-0 հաշվով։

«Ուրարտուի» ֆուտբոլիստ Արմեն Երանոսյանն ընդգրկված էր թիմի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Լևոն Բաշոյանը խաղադաշտ մտավ 80-րդ րոպեին  Ալիկ Հովհաննիսյանը, Հայկ Ղազարյանը և Խաչիկ Մարգարյանն էլ պահեստայինների թվում էին, սակայն խաղադաշտ դուրս չեկան։

Այս խաղով մեր հավաքականը ավարտեց ուսումնամարզական հավաքը։