Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ «ՄԱՐԶԱՎԻՃԱԿՍ ԱՅՆՊԻՍԻՆ Է, ԻՆՉՊԵՍ ՄԻՆՉ ՎՆԱՍՎԱԾՔՆ ԷՐ»

26/10/2021

«Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո կայուն խաղաժամանակ է ստանում թիմում։ Նրա հետ զրուցել ենք «Սևանի» հետ խաղի, մեր թիմի ելույթների ու իր մարզավիճակի մասին․ 

 

«ՍԵՎԱՆԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Սևանի» հետ խաղը ծանր էր, թիմը ցույց տվեց, որ արժանի է և պատահական չէ, որ մրցաշարային աղյուսակում բարձր հորիզոնական է զբաղեցնում։ Մրցակիցը դժվար էր, խաղադաշտում էլ դժվար էր խաղալ․ այն չէր համապատասխանում մեր խաղային ոճին, այնպես որ շատ կարևոր էր բաց չթողնել, ուրախ եմ, որ մեզ մոտ դա ստացվեց, 1 միավորը նույնպես կարևոր էր, պարտությունների շարքից հետո լավ է գոնե առանց պարտությունների շարք սկսել»։

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Անհաջող շարք ունեցանք սեպտեմբերին, պարտվեցինք բոլոր հանդիպումներում, այնպես որ ստիպված էինք ամեն ինչ սկսել զրոյից, և խաղը կառուցել պաշտպանությունից։ Ուստի շատ կարևոր է գնդակ բաց չթողնել, ինչն ամենաքիչը 1 միավոր է ապահովում։ Այդ խնդիրը մենք կատարեցինք և՛ նախորդ խաղում, և՛ այսօր։

ՎՆԱՍՎԱԾՔԻՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Անհաջող վնասվածք ստացա, բայց վիրահատությունը լավ անցավ, մեր ֆիզիոթերապևտներն էլ շատ օգնեցին ինձ, արագ վերականգնեցին, ու մարզավիճակ հավաքեցի։ Լավ է, որ դադարի ընթացքում մասնակցեցի «Արարատ-Արմենիայի» հետ ստուգողական հանդիպմանը, այն օգնեց ինձ տեմպի մեջ մտնել։ Այժմ ինձ զգում եմ այնպես, ինչպես մինչ վնասվածքն էր, ամեն ինչ լավ է»։