Not Selected

ՍԵՐԳԵՅ ՄԿՐՏՉՅԱՆ․ «ԽԱՂՆ ԻՆՁ ՎՐԱ ՎԵՐՑՐԻ ՈՒ ԻՆՉ-ՈՐ ՉԱՓՈՎ ԴԱ ՍՏԱՑՎԵՑ»

30/10/2021

«Արարատի» հետ խաղում իր առաջին գոլը խփեց «Ուրարտուի» կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը։ Նա խոսել է խաղի ու գոլից հետո ստացած տպավորությունների մասին։ 

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մրցակիցը փորձառու էր, խաղի տեմպն էլ բարձր էր։ Երբ մտա խաղադաշտ, մի փոքր դժվար էր այդ տեմպի մեջ արագ մտնելը, բայց մի քանի րոպե անց հարմարվեցի։ Դժվար է, երբ փոխարինվում ես այն ժամանակ, երբ թիմդ պարտվում է, պետք է խաղը քո վրա վերցնես։ Ինչ-որ չափով դա ինձ մոտ ստացվեց»։

ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ, այսպես ասած, վերջին վայրկյանին գոլ խփեցի ու օգնեցի թիմին։ Ճիշտ է, չհաղթեցինք, բայց նաև չպարտվեցինք այս խաղում»։