Not Selected

ՏԻԳՐԱՆ ԱՅՈՒՆՑ․ «ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՄԻՇՏ ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ»

01/11/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունելու է «Ալաշկերտ-2»-ին։ Այս խաղից առաջ մենք զրուցել ենք «Ուրարտու-2»-ի պաշտպան ու թիմի ռմբարկու Տիգրան Այունցի հետ։ 

 

ՎԵՐՋԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԹԻՄԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Վերջին խաղերում մեր մրցակիցները բավական բարդ էին, ամեն ինչ անում էինք, որպեսզի հաղթեինք այդ խաղերում, բայց, ցավոք, պարտվեցինք։ Աչքի չենք ընկնում լավ ցուցանիշներով, սակայն աշխատում ենք ամեն խաղի լավացնել այդ արդյունքը։

Չնայած շատ խաղերում ենք պարտվել ու նախավերջին հորիզոնականում ենք՝ թիմի վիճակը լավ է ու ամեն խաղի բարելավվում է։ Սպասելիքներ միշտ ունենք, աշխատում ենք ամեն խաղի լավ արդյունք գրանցել, նպատակը միայն հաղթելն է»։

 

ԻՐ ԽԱՂԻ ՈՒ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Գոհ եմ մարզավիճակիցս, գոլերով օգնում եմ թիմին, ցանկալի կլինի, որ մեր հարձակվողները նույնպես աչքի ընկնեն ու նպաստեն թիմի հաղթանակներին»։

 

ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մրցելու ենք «Ալաշկերտ-2»-ի հետ, ընթացիկ մրցաշրջանում նրանց հետ մեկ անգամ ենք խաղացել ու ոչ-ոքի ենք գրանցել, այս խաղում պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք ու 3 միավոր վաստակենք»։