Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

01/11/2021

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը նոյեմբերի 5-ից 8-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, այնուհետև կմեկնի Խորվաթիա և ՈւԵՖԱ-ի Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակում հոկտեմբերի 8-ից 17-ը հանդիպումներ կանցկացնի Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի մինչև 19 տարեկանների ընտրանիների հետ։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար նոյեմբերի 10-ին, 13-ին և 16-ին։ 

Այս խաղերին նախապատրաստվելու համար Վարազդատ Ավետիսյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Էրիկ Սիմոնյանին, Ռուբեն Աբրահամյանին և Համլետ Սարգսյանին։

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին առաջիկա խաղերում։