Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» 2-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

01/11/2021

Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 6-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-աղջիկները» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմի նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց Միլենա Սայադյանը՝ խփելով ընթացիկ մրցաշրջանում իր 5-րդ գնդակը։ Սա մեր աղջիկների երկրորդ հաղթանակն էր նոր մեկնարկած մրցաշրջանում։

Հավելենք, որ մեր աղջիկները առաջնությունում իրենց հաջորդ խաղը կանցկացնեն նոյեմբերի 7-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Փյունիկ-աղջիկներին»։ Հանդիպումը կմեկնարկի 12։00-ին։