Not Selected

ՌՈՒԱՆԴԱՅԻ ԸՆՏՐԱՆԻՆ ԶԻՋԵՑ ԽՄԲԻ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

11/11/2021

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Սալոմոն Նիրիսարիկեի Ռուանդայի հավաքականն անցկացրեց հերթական հանդիպումը։ Առաջատարի դիրքում գտնվող Մալիի ընտրանուն ռուանդացիները զիջեցին 3-0 հաշվով։

«Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն ընդգրկվել էր Ռուանդայի հավաքականի մեկնարկային կազմում և մասնակցեց ողջ հանդիպմանը։

Ռուանդացիների հաջորդ մրցակիցը Քենիան է, որին կհյուրընկալվեն նոյեմբերի 15-ին։

Հավելենք, որ որակավորման փուլում կայացած 5 հանդիպումներից հետո Նիրիսարիկեի հավաքականն իր ակտիվում ունի 1 միավոր և զբաղեցնում է E խմբի 4-րդ հորիզոնականը։