Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻՑ

11/11/2021

Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումն անցկացրեց։ 9-րդ մրցափուլում մերոնք հյուրընկալեցին Հյուսիսային Մակեդոնիային և ցավալի պարտություն կրեցին՝ 5 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը։ 

«Ուրարտուից» առաջին անգամ հավաքական հրավիրված 20-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանն այս խաղում իր նորամուտը նշեց հավաքականի կազմում՝ հանդիպման 73-րդ րոպեին փոխարինելով Տիգրան Բարսեղյանին։ Իսկ դարպասապահ Արսեն Բեգլարյանը պահեստայինների թվում էր։

Այս հանդիպումից հետո մեր հավաքականը 12 միավորով J խմբի 4-րդ հորիզոնականում է։ 

Հավելենք, որ որակավորման փուլի հաջորդ խաղը մեր ընտրանին կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ հյուրընկալելով Գերմանիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։