Not Selected

ՌՈՒԱՆԴԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

16/11/2021

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Ռուանդայի հավաքականն անցկացրեց վերջին հանդիպումը, որտեղ մրցեց Քենիայի ընտրանու հետ։  Սալոմոն Նիրիսարիկեի թիմը քենիացիներին զիջեց 2-1 հաշվով։

«Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն ընդգրկվել էր Ռուանդայի հավաքականի մեկնարկային կազմում և մասնակցեց ողջ հանդիպմանը։ Հատկանշական է, որ Նիրիսարիկեն վերջին հանդիպումներում կատարում էր թիմի ավագի պարտականությունները։

Հավելենք, որ որակավորման փուլում կայացած 6 հանդիպումների արդյունքում Ռուանդան 1 միավոր վաստակեց։