Not Selected

ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԲԿՄԱ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

17/11/2021

Միջազգային դադարից հետո Vbet Հայաստանի Պրեմիեր լիգան վերսկսվեց 14-րդ տուրով, որի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին և հաղթանակ տոնեց 5-0 հաշվով։ Մեր թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ջոնել Դեսիրեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ուգոչուկվու Իվուն և Գոռ Լուլուկյանը։

«Ուրարտու» - «ԲԿՄԱ» խաղում առաջին հարվածը կատարեց հունահռոմեական ոճի ըմբիշ, վերջերս 73 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը։

Թիմերն ընթացիկ մրցաշրջանում հանդիպել էին 5-րդ տուրի շրջանակում, որտեղ մեր տղաներն առավելության էին հասել 2-1 հաշվով։ 

14-րդ տուրի այս խաղում մեր թիմը կարողացավ արագ գոլ խփել՝ հաշվի մեջ առաջ անցնելով խաղի 45-րդ վայրկյանին։ Թիմին առաջ մղեց Ուգոչուկվու Իվուն, որն ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 3-րդ գնդակը։ Առաջին խաղակեսում ընդհանուր առմամբ երկկողմանի խաղ տեսանք, սակայն հյուրերի ստեղծած պահերը բավականաչափ գոլային չեղան, և մինչ խաղակեսի ավարտը հաշիվը մնաց անփոփոխ։

Երկրորդ խաղակեսը գալառատ ստացվեց ու կրկին հաջող ավարտ ունեցավ մեր թիմի համար։ Ջոնել Դեսիրեն պարզապես փայլեց խաղադաշտում։ Երկար դադարից հետո նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Նախ, 52-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2-0, 6 րոպե անց դուբլի հեղինակ դարձավ, քիչ անց էլ պարզապես ֆանտաստիկ հարվածով խփեց թիմի 4-րդ գնդակը։ Նման առավելություն ստանալուց հետո էլ մեր տղաները չդադարեցին նոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ։ Փոխարինման մտած Գոռ Լուլուկյանն իր առաջին գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում ու դրեց հանդիպման վերջակետը։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - ԲԿՄԱ 5-0

1-0 Ուգոչուկվու Իվու (1'), 2-0 Ջոնել Դեսիրե (52'), 3-0 Ջոնել Դեսիրե (58'), 4-0 Ջոնել Դեսիրե (74'), 5-0 Գոռ Լուլուկյան (90')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 2. Նանա Անտվի, 4․ Արմեն Մանուչարյան, 67․ Վադիմ Պարամոնով, 14. Պյոտր Տեն, 5․ Հակոբ Հակոբյան (ա), 8. Ուգոչուկվու Իվու (33 Վիտինյո 76'), 9. Նարեկ Աղասարյան (28. Ռոբերտ Բաղրամյան 76'), 21. Նարեկ Գրիգորյան (19․ Սերգեյ Մկրտչյան 56'), 90. Օլեգ Պոլյակով (10. Կարեն Մելքոնյան 66'), 12․ Ջոնել Դեսիրե (20. Գոռ Լուլուկյան 76')։

Պահեստայիններ՝ 96. Անատոլի Այվազով, 25. Էդգար Գրիգորյան, 36․ Խարիտոն Այվազյան, 19․ Սերգեյ Մկրտչյան, 20. Գոռ Լուլուկյան, 10. Կարեն Մելքոնյան, 23․ Լիվիո Միլտս, 28. Ռոբերտ Բաղրամյան, 33 Վիտինյո։

ԲԿՄԱ․ 12. Արման Ներսեսյան, 10․ Արմեն Նահապետյան (13․ Հայկ Ղևոնդյան 62'), 8․ Միքայել Միրզոյան, 19․ Նարեկ Ալավերդյան, 9. Գրենիկ Պետրոոսյան (14․ Մարտին Գրիգորյան 85'), 55․ Հայկ Իշխանյան (ա), 25․ Դանիել Աղբալյան (7․ Արամ Խամոյան 78'), 22․ Վոլոդյա Սամսոնյան (2․ Էրիկ Փիլոյան 85'), 50․ Արթուր Գրիգորյան, 5․ Պետրոս Մանուկյան, 4․ Արման Ղազարյան։

Պահեստայիններ՝ 1․ Հարություն Մելքոնյան, 3․ Կարեն Մուրադյան, 15․ Ստեփան Սահրադյան, 14․ Մարտին Գրիգորյան, 7․ Արամ Խամոյան, 13․ Հայկ Ղևոնդյան, 2․ Էրիկ Փիլոյան, 20․ Պատվական Ավետիսյան, 48․ Էրիկ Հովակիմյան, 44․ Ալեն Ղալթախչյան, 21․ Սերոբ Գալստյան։