Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ»

17/11/2021

14-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո (5-0) Ռոբերտ Արզումանյանը խոսեց խաղի մասին․

 

ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղը հաջող սկսեցինք, լավ դասավորվեց, քանի որ հենց առաջին րոպեին կարողացանք գրավել մրցակցի դարպասը, բայց դրանից հետո ինչ-որ մի պահ կորցրինք թելն առաջին խաղակեսում, դժվարանում էինք գրահների դուրս գալիս, ունենում էինք առաջխաղացում, բայց ոչ այնպես, ինչպես պատրաստվել էինք։ Մրցակիցն էլ գոլից հետո սկսեց լավ գործել, հնարավոր է՝ պատճառը մեր արագ գոլն էր։ Կարողացանք ամեն ինչ շտկել արդեն երկրորդ խաղակեսում ու լավ խաղ ցուցադրել։ Երրորդ գոլից հետո արդեն կարծում եմ՝ խաղը կարելի էր ավարտված համարել»։

ԳԱՎԱԹԱՅԻՆ ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ամեն խաղին պատրաստվում ենք ու տրամադրվում հաղթանակի, գավաթի խաղարկությանը նույնպես, ինչպես առաջնության խաղերին, մոտենալու ենք միայն հաղթանակի համար ու փորձենք հաղթահարել այս փուլը»։