Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» 5-0 ՀԱՇՎՈՎ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՂԹԵԼ ԷՐ 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ

17/11/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 5-0 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Ջոնել Դեսիրեն հեթ-տրիկ ձևակերպեց, մեկական անգամ էլ աչքի ընկան Ուգոչուկվու Իվուն և Գոռ Լուլուկյանը։

Վերջին անգամ «Ուրարտուն» 5-0 հաշվով հաղթել էր 10 տարի առաջ։ 2011 թվականի հուլիսի 24-ին «առյուծները» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության շրջանակում «Հրազդան» մարզադաշտում 5 անպատասխան գնդակ էին ուղարկել «Արարատի» դարպասը։ Այդ խաղում Էդուարդո Ռոբերտո Դո Սանթոսը հեթ-տրիկ էր ձևակերպել, իսկ Վալտեր Պողոսյանն ու Արթուր Եդիգարյանը դարձել էին մեկական գոլի հեղինակ։