Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԱՐԺԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑԻՆՔ»

21/11/2021

Ռոբերտ Արզումանյանը խոսել է Vbet Հայաստանի գավաթի ¼-րդ եզրափակչում տոնած հաղթանակի մասին․

«ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Առաջին խաղակեսում լավ հանդես եկանք, ստացվում էր անել այն ամենը, ինչ պլանավորել էինք, մինչ գոլն էլ ունեինք պահեր, բայյց հաջողվեց խփել մեկը և, նվազագույն առավելություն ապահովելով, գնացինք ընդմիջման։

Երկրորդ խաղակեսն սկսեցինք ավելի շատ պաշտպանվելով, ինչ-որ տեղ մրցակցի փորձառու լինելն էր դա ստիպում, ինչ-որ տեղ էլ հաշիվը, որը բավական վտանգավոր էր։ Հակագրոհներից էլ ունենում էինք լավ պահեր, որից մեկը ծառայեց իր նպատակին ու խփեցինք երկրորդ գնդակը։ Փոխարինման մտած ֆուտբոլիստները նույնպես լավ աշխատեցին, կարծում եմ՝ արժանի հաղթանակ տոնեցինք»։

ԴԵՍԻՐԵԻ ՈՒ ՄԻՐԱՆՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

«Ուրախ եմ, որ հարձակման գծում ունեցած խնդիրը լուծվել է, մեր հարձակվողները վերադարձել են։ Միրանյանը երկար ժամանակ է՝ վնասվածք ուներ, այսօր խաղաց, Դեսիրեն էլ լավ է աշխատում, քրտնաջան մարզվում է, խաղերի ժամանակ էլ պահեր է ստեղծում ու նաև օգտագործում դրանք»։