Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՏՎԵՑԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ ԳՈԼ ԽՓԵԼՈՒ»

21/11/2021

«Ալաշկերտի» հետ խաղում գոլի հեղինակ դարձած Հակոբ Հակոբյանը խոսել է խաղի ու գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին․

«Խաղը դժվար ստացվեց, ճիշտ է, առաջին խաղակեսում ամբողջությամբ տիրում էինք գնդակին, սակայն միայն մեկ գոլ կարողացանք խփել։ Երկրորդ խաղակեսը բարդ ստացվեց, «Ալաշկերտն» ամբողջ ուժով գրոհում էր, ու հասկացանք, որ խաղը հանգստացնելու միակ տարբերակը գոլ խփելն է, ինչն էլ մեզ հաջողվեց հակագրոհի արդյունքում։ Վերջում էլ լավ պաշտպանվեցինք, հնարավորություն չտվեցինք մրցակցին գոլ խփելու։  

Շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի ու հաղթեցինք, սիրում եմ միանալ գրոհներին, ստացվեց այնպես, որ դրանցից մեկի ժամանակ գնդակով լավ դիրքում հայտնվեցի ու կարողացա գրավել դարպասը»։