Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» 20-ՐԴ ԱՆԳԱՄ ԿԽԱՂԱ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

21/11/2021

Vbet Հայաստանի գավաթի 2021/22 թթ․ խաղարկության քառորդ եզրափակչում «Ուրարտուն» Ջոնել Դեսիրեի և Հակոբ Հակոբյանի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ ու կիսաեզրափակչի ուղեգիր վաստակեց։

«Ուրարտուն» իր պատմության ընթացքում 20-րդ անգամ հանդես կգա գավաթի խաղարկության կիսաեզրափակչում։ Վերջին անգամ «առյուծներն» այս փուլ էին հասել 2019/20 թթ․ մրցաշրջանում։