Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՈՒՄ

25/11/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրում «Ուրարտու-2»-ն ընդունեց «Շիրակին» և ոչ-ոքի՝ 2-2 հաշիվ գրանցեց։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Արթուր Միսկիրիջյանն ու Տիգրան Այունցը, իսկ հյուրերից դուբլ ձևակերպեց Արման Ասլանյանը։

Սա միջազգային դադարից հետո մեր թիմի առաջին պաշտոնական հանդիպումն էր, քանի որ 13-րդ տուրի՝ «Լեռնային Արցախի» հետ խաղը հետաձգվել էր անորոշ ժամկետով։

Չնայած որ առաջնությունում գյումրեցիները միանձնյա առաջատար են՝ մեր տղաները խաղադաշտում այսօր ոչնչով չէին զիջում նրանց։ Հանդիպման 10-րդ րոպեին «Ուրարտու-2»-ը կարողացավ արագ առաջ անցնել հաշվի մեջ։ Տիգրան Այունցի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Արթուր Միսկիրիջյանը։ Այս գոլից հետո «Շիրակի» ֆուտբոլիստները լավ հնարավորություններ ունեին ավելի շուտ հավասարեցնելու հաշիվը, սակայն Լևոն Տեր-Մինասյանը շատ դրվագներում փրկեց մեր թիմին։ Այնուամենայնիվ, հյուրերը կարողացան մինչ ընդմիջման գնալը խփել պատասխան գնդակը։ Գոլը հեղինակեց Արման Ասլանյանը։

Երկրորդ խաղակեսը «Շիրակը» մեկնարկեց մեծ ճնշում գործադրելով մեր դարպասի ուղղությամբ, սակայն կազմակերպած գրոհները դիմադրության էին արժանանում մեր տուգանային հրապարակում։ Դրվագներից մեկում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները խախտեցին կանոններն այնտեղ, ինչի արդյունքում 11-մետրանոցից իր թիմին առաջ մղեց և դուբլ ձևակեպեց Արման Ասլանյանը։ 4 րոպե անց «Ուրարտու-2»-ի ռմբարկու Տիգրան Այունցը խփեց պատասխան գնդակը։ Լարված խաղը նույնքան լարված վերջաբան ունեցավ։ Թիմերն անզիջում պայքար էին մղում՝ հանդիպումն ավարտելու իրենց օգտին, սակայն ոչ մի կողմին չհաջողվեց, և խաղն ավարտվեց ոչ-ոքիով։ 

Հավելենք, որ առաջնությունում մեր թիմը հաջորդ խաղը կանցկացնի դեկտեմբերի 1-ին՝ հյուրընկալվելով «Արարատ-Արմենիա-2»-ին։ Խաղը կմեկնարկի 15։00-ին:

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՇԻՐԱԿ» 2-2

1-0 Արթուր Միսկիրիջյան (10'), 1-1 Արման Ասլանյան (33'), 1-2 Արման Ասլանյան (65')  2-2 Տիգրան Այունց (69՛)։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1. Լևոն Տեր-Մինասյան, 12․ Արա Ջոլաքյան, 4․ Էրիկ Ամիրխանյան (77․ Էրիկ Սիմոնյան 46'), 39․ Նարեկ Դավթյան, 99․ Ռուբեն Աբրահամյան, 33․ Վարդան Բաբախանյան, 26․ Կարեն Գալստյան (21․ Հարություն Ստեփանյան 70'), 18․ Համլետ Սարգսյան (24․ Դավիթ Թալալյան 80'), 20․ Ռուբեն Եսայան, 11․ Արթուր Միսկիրիջյան (16․ Արայիկ Էլոյան 80'), 17․ Տիգրան Այունց (ա)։

Պահեստայիններ՝  22. Մխիթար Ումրեյան, 2․ Արթուր Մելիքյան, 70․ Արման Մարտիրոսյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 19․ Արմեն Աֆրիկյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 24․ Դավիթ Թալալյան, 13․ Էդգար Ղուլինյան, 15․ Կարեն Դավթյան, 16․ Արայիկ Էլոյան, 21․ Հարություն Ստեփանյան։ 

«ՇԻՐԱԿ»․ 55. Լյովա Կարապետյան, 3․ Վարդգես Հարությունյան (9․ Լյովա Մրյան 75'), 4․ Արտյոմ Միքայելյան (ա), 5․ Հակոբ Վարդանյան, 6․ Ռաֆիկ Միսակյան (30․ Լևոն Ղարիբյան 58'), 7․ Արման Ասլանյան, 8․ Պետրոս Աֆաջանյան (20․ Վրեժ Թորոսյան 87'), 10․ Արտեմ Գևորգյան, 15․ Սերյոժա Ուրուշանյան, 18․ Սամվել Ղուկասյան, 66․ Դավիթ Ղանդիլյան։

Պահեստայիններ՝ 1․ Սոկրատ Հովհաննիսյան, 2․ Գևորգ Արաբյան, 9․ Լյովա Մրյան, 14․ Արման Քիշմիշյան, 17․ Առլեն Ծատուրյան, 19․ Խաչիկ Սարգսյան, 20․ Վրեժ Թորոսյան, 22․ Սերգեյ Մանուկյան, 30․ Լևոն Ղարիբյան, 27․ Հովակիմ Թահմազյան, 47․ Համլետ Մնացականյան, 88․ Լևոն Գևորգյան։