Not Selected

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ․ «ԼԱՎ ԽԱՂ ՑՈՒՑԱԴՐԵՑԻՆՔ ՓՈՐՁԱՌՈՒ ՄՐՑԱԿՑԻ ԴԵՄ»

25/11/2021

«Շիրակի» հետ խաղում մեր դարպասապահ Լևոն Տեր-Մինասյանը գեղեցիկ խաղ ցուցադրեց՝ բազմաթիվ դրվագներում փրկելով թիմին վերահաս գոլերից։ Խաղից հետո նա կիսվեց իր տպավորություններով․ 

«Փորձառու թիմի հետ էինք խաղում, լավ խաղ ստացվեց։ Շատ դրվագներում կարողանում էինք չեզոքացնել մրցակցի առաջխաղացումը, ճիշտ է, սխալներ կային, բայց ընդհանուր առմամբ մեր թիմը լավ աշխատեց։ Ես էլ օգնեցի տղաներին, կարծում եմ՝ խաղս ստացվեց, պետք է շարունակենք ու ավելի լավ աշխատենք՝ հաջորդ խաղերում հաղթանակներ տոնելու համար»։