Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՈՒՆԵՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՄԵՆՔ ԷԻՆՔ»

28/11/2021

«Փյունիկի» հետ հանդիպումից հետո (2-0) Ռոբերտ Արզումանյանը խոսել է խաղի մասին.

«Առաջին խաղակեսը լավ սկսեցինք, ունեինք պահեր, կարող էինք գրավել մրցակցի դարպասը, սակայն չստացվեց, այնուհետև եղան խնդիրներ, որոնց մեղավորը մենք էինք․ մենք գիտեինք մրցակիցն ինչպես է գրոհում, բայց մեզ մոտ չէր ստացվում հարձակվել կոմպակտ, ինչի պատճառով շատ բան սխալ եղավ։

Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի շատ փակվեց, ինչի պատճառով չկարողացանք գրավել դարպասը, չնայած նրան, որ շատ դրվագներում կարող էինք դա անել։

Փորձում ենք տարբեր սխեմաներով խաղալ, որը չի որոշում խաղը, այլ պարզապես ֆուտբոլիստների դասավորությունն է, ինչը մենք որոշում ենք՝ կախված մրցակցից»։