Not Selected

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍ ԶԻՋԵՑԻՆՔ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»

28/11/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 2-0 հաշվով զիջեց «Փյունիկին»։ Տանտերերի կազմում գոլի հեղինակներ դարձան Նիկիտա Բառանովը և Գևորգ Ղազարյանը։

Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Հանրապետական» մարզադաշտում։ «Ուրարտուն» և «Փյունիկը» վերջին անգամ հանդիպել էին ընթացիկ մրցաշրջանի 6-րդ տուրում։ Մեր հարկի տակ կայացած խաղում նույնպես մրցակցին հաջողվել էր 2 անպատասխան գնդակ խփել։ Առաջնության նախորդ տուրի խաղում երկու թիմերն էլ հաղթանակ էին տոնել․ «Ուրարտուն»՝ ԲԿՄԱ-ի նկատմամբ (5-0), «Փյունիկը»՝ «Վանի» (0-2)։ 

Հանդիպման հաշիվը բացվեց 15-րդ րոպեին։ Ստանդարտի խաղարկումից հետո «Փյունիկի» պաշտպան Նիկիտա Բառանովը գրավեց մեր թիմի դարպասը։ Գոլից հետո տանտերերն սկսեցին ավելի ակտիվ գրոհել։  Դրանցից մեկի ժամանակ էլ գնդակը դարպասային գծից դուրս բերեց Հակոբ Հակոբյանը։ Այս կեսում մեր ամենավտանգավոր պահը Բուչնևի դարպասի մոտ ստեղծված խառնաշփոթն էր, որի ժամանակ Օլեգ Պոլյակովի հարվածը հետ մղվեց դարպասապահի կողմից։ Այսպիսով, հանդիպման առաջին կեսն ավարտվեց տանտերերի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում մեր տղաները մի քանի հարմար պահ ունեցան՝ հաշիվը հավասարեցնելու։ Ուգոչուկվու Իվուի հարվածից հետո Բուչնևը որսաց գնդակը, քիչ անց էլ Ջոնել Դեսիրեի՝ ընթացքից կատարած հարվածն անցավ դարպասաձողի կողքով։ «Ուրարտուի» գրոհները չէին հասնում իրենց նպատակին, միևնույն ժամանակ, «Փյունիկի» ֆուտբոլիստները դարձյալ օգտվեցին իրենց հնարավորությունից և հաջորդ հակագրոհի ժամանակ երկրորդ անգամ հաջողության հասան։ Աչքի ընկավ Գևորգ Ղազարյանը։

Այլ գոլեր այս խաղում չգրանցվեցին։

Մինչ ձմեռային դադարը 2 հանդիպում է մնում, որոնցից առաջինը կանցկացնենք դեկտեմբերի 3-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով առաջատար «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումը կմեկնարկի 18։30-ին։

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-0

1-0 Նիկիտա Բառանով (15'), 2-0 Գևորգ Ղազարյան (68')

«ՓՅՈՒՆԻԿ». 71․ Ստանիսլավ Բուչնև, 11․ Հովհաննես Հարությունյան (2․ Սերոբ Գրիգորյան 87'), 25․ Մագոմեդ Մուսալով, 93․ Հիգոր Լեիտ (7․ Ուգո Ֆիրմինո 43'), 26․ Ադնան Շեչերովիչ (88․ Յուրի Գարեգինյան 66'), 95․ Անտոն Բրատկով, 90․ Խոսե Կարաբալլո 9․ (Լազար Յովանովիչ 66'), 5․ Զորան Գայիչ, 6․ Ջունիոր Տելես Դոս Սանտոս, 10․ Գևորգ Ղազարյան (ա) (3․ Անդրադե Նասսիմենտո Բրունո 87'), 27․ Նիկիտա Բարանով։

Պահեստայիններ՝ 32․ Սերգեյ Միքայելյան, 2․ Սերոբ Գրիգորյան, 19․ Վասպուրակ Մինասյան, 7․ Ուգո Ֆիրմինո, 21․ Կարլոս Տավարես, 70․ Լիսկանո Բալզա, 22․ Էդգար Մովսեսյան, 3․ Անդրադե Նասսիմենտո Բրունո, 88․ Յուրի Գարեգինյան, 8․ Արամ Քոչարյան, 9․ Լազար Յովանովիչ։

«ՈՒՐԱՐՏՈՒ». 24. Արսեն Բեգլարյան, 2․ Նանա Անտվի (19․ Սերգեյ Մկրտչյան 70'), 4․ Արմեն Մանուչարյան, 67․ Վադիմ Պարամոնով, 14․ Պյոտր Տեն (22․ Արթուր Միրանյան 86'), 5․ Հակոբ Հակոբյան (ա) (25. Էդգար Գրիգորյան 77'), 8. Ուգոչուկվու Իվու, 9. Նարեկ Աղասարյան (10․ Կարեն Մելքոնյան 77'), 21․ Նարեկ Գրիգորյան, 90. Օլեգ Պոլյակով, 12․ Ջոնել Դեսիրե։

Պահեստայիններ՝ 96. Անատոլի Այվազով, 36. Խարիտոն Այվազյան, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 15․ Աննան Մենսահ, 95. Վարդան Արզոյան, 25. Էդգար Գրիգորյան, 19․ Սերգեյ Մկրտչյան, 23․ Լիվիո Միլտս, 10․ Կարեն Մելքոնյան, 33. Վիտինյո, 20. Գոռ Լուլուկյան, 22․ Արթուր Միրանյան։