Not Selected

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ԻՎՈՒԻՆ

28/11/2021

Նոյեմբերի 28-ին իր ծննդյան 22-ամյակն է նշում «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։ Ակումբի ամբողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է ֆուտբոլիստին տարեդարձի առթիվ՝ մաղթելով առանց վնասվածքների կարիերա, բազում հաջողություններ ու հաղթանակներ։

Հավելենք, որ նիգերացի ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմը համալրել է 2020 թվականի ամռանը։ Ընթացիկ առաջնությունում նա 14 հանդիպում է անցկացրել թիմի կազմում և 3 գոլի հեղինակ դարձել՝ ճանաչվելով նաև 2021/22 մրցաշրջանի առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստ։