Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 2 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

03/11/2021

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կպատրաստվեն 2022 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի՝ Հյուսիային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների հետ հանդիպումներին։

«Ուրարտուից» Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել դարպասապահ Արսեն Բեգլարյանը և առաջին անգամ այս ցանկում է ընդգրկվել մեր թիմի երիտասարդ հարձակվող Նարեկ Գրիգորյանը։

Հավելենք, որ մեր ընտրանին Հս․ Մակեդոնիայի հետ կմրցի նոյեմբերի 11-ին, իսկ Գերմանիայի ընտրանուն կհյուրընկալի նոյեմբերի 14-ին։ Հանդիպումները կմեկնարկեն 21։00-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին առաջիկա խաղերում։