Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ԶԻՋԵՑ «ՓՅՈՒՆԻԿ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻՆ

07/11/2021

Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 7-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-աղջիկները» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Փյունիկ-աղջիկներ» թիմի հետ և զիջեց մրցակցին 5-0 հաշվով։ Սա այս թիմերի միջև կայացած երկրորդ հանդիպումն էր ընթացիկ մրցաշրջանում։ Առաջին խաղում ևս «Փյունիկ-աղջիկները» առավելության էր հասել։

Հավելենք, որ մեր աղջիկները առաջնությունում իրենց հաջորդ խաղը կանցկացնեն նոյեմբերի 14-ին՝ հյուրի կարգավիճակում մրցելով «Նորավանք-աղջիկների» հետ։ Հանդիպումը կկայանա Վայքի «Արևիկ» քաղաքային մարզադաշտում ու կմեկնարկի 15։00-ին։ 

Ներկայացնում ենք լուսանկարներ մեր թիմի այսօրվա հանդիպումից․