Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԱՅՆ ԴԻՐՔՈՒՄ ՉԵՆՔ, ՈՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԻՆՔ»

10/12/2021

Տարվա վերջին խաղում «Նոայի» հետ գրանցած ոչ-ոքիի մասին խոսել է «Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը։

 

«ՆՈԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի, գոլային պահեր ունեինք թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսում, կարողացանք մեկ գոլ խփել միայն երկրորդում, բայց մեր անուշադրության պատճառով «Նոան» կարողացավ իր պահն օգտագործել ու հավասարեցնել հաշիվը։ Այսօր որոշակի դժվարություններ ունեինք, չխաղացինք այն խաղը, որը նախորդ տուրում ցուցադրեցինք»։

ԹԻՄԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԴԻՐՔԻ ՄԱՍԻՆ

«Այս պահին 6-րդ հորիզոնականում ենք, եթե վերանայենք խաղերն ու տեսնենք, թե ինչպիսի խաղերում ինչ միավորներ ենք կորցրել, կհամոզվենք, որ մենք այն դիրքում չենք, որում պետք է այսօր լինեինք»։